Դիմիտրի Պայեն կարիերան կշարունակի Բրազիլիայում

Ֆրանսիացի կիսապաշտպան Դիմիտրի Պայեն կարիերան կշարունակի Բրազիլիայում։

«Վասկո դա Գաման» հայտարարել է 36-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնության գալու մասին։

Պայեն շուտով կմեկնի Ռիո դե Ժանեյրո՝ բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ համաձայնագիրը հաշվարկված է մինչեւ 2025 թվականը։

Բրազիլական ակումբում ֆրանսիացին հանդես կգա 10-րդ համարի ներքո։