Հայտնի է, թե որքան կվաստակի Նեյմարը «Ալ-Հիլալում»

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը համաձայնության է եկել «Ալ-Հիլալի» հետ անձնական պայմանագրի շուրջ, հայտնում է L’Equipe-ը:

Պայմանագրի ժամկետը կկազմի երկու տարի, որի ընթացքում ֆուտբոլիստը կվաստակի գրեթե 160 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սաուդյան ակումբը փարիզցիների հետ պայմանավորվել է բրազիլացու տրանսֆերի հարցում։