Կեպա Արիզաբալագան առաջիկա ժամերին կմիանա «Ռեալին»

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիզաբալագան առաջիկա ժամերին կմիանա Մադրիդի «Ռեալին», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը ժամանել է Մադրիդ՝ ակումբի հետ պայմանագիր կնքելու համար։ Նա կփոխարինի վնասվածք ստացած Տիբո Կուրտուային։

Մադրիդի «Ռեալում» ֆուտբոլիստը հանդես կգա վարձավճարով: Նշվում է, որ Կեպան «Չելսի» կվերադառնա 2024 թվականի հունիսին։