Կիլիան Մբապպեն կարող է հրաժարվել հավատարմության բոնուսից

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեն կարող է հրաժարվել փարիզյան հավատարմության բոնուսից, որպեսզի չերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է The Athletic-ը:

Աղբյուրի հանաձայն՝ 24-ամյա ֆրանսիացին մտածում է մնալ ակումբում առանց պայմանագրի երկարաձգման, սակայն հրաժարվելու է հավատարմության բոնուսից, որը պետք է ստանար ակումբում խաղալու համար 2023 թվականի հուլիսի 31-ից հետո։ Նշվում է, որ բոնուսի առաջին մասը կազմել է 40 մլն եվրո։

Ավելի վաղ ակումբի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 24-ամյա ֆրանսիացին կառուցողական ու դրական բանակցություններից հետո վերադարձել է փարիզցիների հիմնական թիմի մարզումներին։

Մբապպեն ՊՍԺ-ում է 2017 թվականից։ Ընդհանուր առմամբ, փարիզյան ակումբի կազմում նա անցկացրել է 260 հանդիպում, դարձել 212 գոլի և 98 գոլային փոխանցման հեղինակ։