Լեոնարդո Բոնուչին կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարող է կարիերան շարունակել Գերմանիայում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 36-ամյա իտալացու համար դիմելու է «Ունիոնը»։ Ավելի վաղ «Յուվենտուսը» հրաժարվել էր Բոնուչիին հիմնական կազմ վերադարձնել, քանի որ ցանկանում էր, որ ֆուտբոլիստը հեռանա ակումբից։

Նախորդ մրցաշրջանում Բոնուչին բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։