«Ալ-Հիլալը» հսկայական առաջարկ է արել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին

«Ալ-Հիլալը» լուրջ առաջարկ է արել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին։ Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացուն առաջարկվող գումարը բնութագրվում է որպես «հսկայական»։

Նշվում է, որ Նեյմարին գրավել է այս տարբերակը։ Այժմ կողմերը բանակցում են։Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն համաձայնել է ֆուտբոլիստին վաճառել «Բարսելոնային»:

31-ամյա Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2017 թվականին ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց: Ֆրանսիայի հավաքականի կազմում հարձակվողը անցկացրել է 173 հանդիպում, որոնցում դարձել է 118 գոլի և 77 գոլային փոխանցման հեղինակ։