Դիեգո Կոստան վերադարձել է Բրազիլիա

«Բոտաֆոգոն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ պայմանագիր է կնքել հարձակվող Դիեգո Կոստայի հետ։

34-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականի ավարտը։

Նախորդ մրցաշրջանում Կոստան «Վուլվերհեմփթոնի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։