Կառլո Անչելոտտին խոսել է պաշտպան Էդեր Միլիտաոյի վիճակի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է պաշտպան Էդեր Միլիտաոյի վիճակի մասին։

Բրազիլացին ծնկի վնասվածք է ստացել Լա լիգայի 1-ին տուրի՝ «Ատլետիկի» հետ խաղում (2:0): Խաղի 50-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» պաշտպանը փոխարինվեց։ Նա դաշտը լքեց բուժանձնակազմի օգնությամբ՝ կաղալով և չկարողանալով զսպել արցունքները։

«Նա ծնկի սալջարդ ունի։ Այն լավ տեսք չունի: Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում հարցում կանցկացնենք։ Հուսով եմ՝ ոչ մի լուրջ բան չկա»,- Madrid Xtra-ն մեջբերում է Անչելոտտիին։

Ավելի վաղ Մադրիդի «Ռեալը» երկար ժամանակով կորցրել էր դարպասապահ Տիբո Կուրտուային՝ բելգիացին ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք էր ստացել։