Նասեր Ալ-Խելաիֆին՝ Ուսման Դեմբելեի տեղափոխությունից հետո․ «Մենք մտնում ենք նոր դարաշրջան»

«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին կիսվել է մեկնաբանությունով՝ «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի հետ պայմանագիր կնքելուց հետո։

Ֆրանսիացին փարիզցիների հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2028 թվականի ամառ։

«Մենք ուրախ ենք ողջունել Ուսման Դեմբելեին «Պարի Սեն Ժերմենում», որտեղ նա կդառնա կարևոր և նվիրված ֆուտբոլիստ մեր ակումբի համար: Այն կիրքն ու վճռականությունը, որը ցույց տվեց Ուսմանը, երբ նա միացավ ՊՍԺ-ին, ֆանտաստիկ է, և դա այն վերաբերմունքն է, որը պահանջվում է մեր բոլոր ֆուտբոլիստներից:

Մենք հպարտ ենք, որ ՊՍԺ-ում ևս մեկ ֆրանսիացի Աշխարհի գավաթի հաղթող ունենք, քանի որ մենք մտնում ենք նոր դարաշրջան մեր ակումբի համար»: