PREMIER LEAGUE. «Արսենալը» հաղթանակով է սկսում Պրեմիեր Լիգան

Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջին տուրում սեփական հարկի տակ ընդունել էր «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Միկել Արտետայի սաները կարողացան առավելության հասնել մրցակցի նկատմամբ ու վաստակել առաջին երեք միավորը։

Հանդիպման ընթացքում «Նոթինգհեմը» կարողացավ մի քանի գոլային պահեր ստեղծել, սակայն առաջին կեսում «Արսենալի» խփած երկու գոլերը հաղթանակ պարգևեցին լոնդոնցիներին։

Պրեմիեր Լիգա․

«Արսենալ» – «Նոթինգհեմ Ֆորեսթ» 2:1 (2:0)

1։0 Էդին Նկետիա (26)

2։0 Բուկայո Սակա (32)

2։1 Թայվո Ավոնի (8)