Հարի Քեյնը մտավ «Բավարիայի» պատմության մեջ իր տրանսֆերով

Մյունխենի «Բավարիան» պաշտոնապես ներկայացրել է անգլիացի հարձակվող Հարի Քեյնին, ով նախկինում հանդես է եկել «Թոթենհեմում»: Հարձակվողի գնումը ռեկորդային տրանսֆեր էր գերմանական ակումբի համար։

Լրատվամիջոցները հայտնում են, որ 30-ամյա Քեյնի տրանսֆերի գումարը մյունխենյան ակումբ կազմել է ավելի քան 100 միլիոն եվրո, մինչ այդ «Բավարիան» ոչ մի ֆուտբոլիստի  համար ավելի չէր վճարել

Մինչ Քեյնի տեղափոխությունը «Բավարիայի» պատմության ամենաթանկ գնումը ֆրանսիացի պաշտպան Լուկաս Էրնանդեսն էր, ում մյունխենցիները գնել էին Մադրիդի «Ատլետիկոյից» 2019 թվականին 80 միլիոն եվրոյով։ Նշենք, որ այժմ նա այլևս չի ներկայացնում գերմանական ակումբը։ Էրնանդեսն այս ամառ 45 միլիոն եվրոյով տեղափոխվեց ՊՍԺ: