Sky Sports. Հարի Քեյնին արգելել են թռչել Մյունխեն

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին արգելել են թռչել Մյունխեն, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունն արգելել է 30-ամյա անգլիացուն թռչել բուժզննում անցնելու համար և ֆուտբոլիստին վերադարձրել է օդանավակայանից։ «Թոթենհեմը» ցանկանում է փոխել «Բավարիայի» հետ գործարքի պայմանները։

Նախորդ մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում անցկացրած 49 խաղում խփել է 32 գոլ։ Հարձակվողի գործող պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ ավարտվում է հաջորդ ամառ։