Կառլո Անչելոտտին որոշում է կայացրել Դավիդ դե Խեայի տրանսֆերի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին չի ցանկանում իր թիմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեային, հայտնում է COPA-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբն այժմ աշխատում է «Սևիլիայից» Յասին Բունուին ձեռք բերելու ուղղությամբ։ Սակայն տրանսֆերի պայմաններից մեկն այս մրցաշրջանում Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը մասնակցելուց ֆուտբոլիստի հրաժարվելն է։

Օգոստոսի 10-ին հայտնի դարձավ, որ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ 31-ամյա բելգիացու մոտ ախտորոշվել է ձախ ծնկի նախորդ խաչաձև կապանների պատռվածք։