Հարի Մագուայրը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը կարող է կարիերան շարունակել «Վեսթ Հեմում», հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Վեսթ Հեմը» պայմանավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 30-ամյա անգլիացու տրանսֆերի շուրջ։

Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2019 թվականից և գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Նախորդ մրցաշրջանում նա մանկունիանցիների կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ առանց գոլի։