Մարկո Վերատին կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Չելսի», հայտնում է Foot Mercato-ն: Լոնդոնյան ակումբը հետաքրքրված է 30-ամյա իտալացու ծառայություններով՝ կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վերատին հետաքրքրված է «Բարսելոնայով» և «Բավարիայով»: Իտալացի կիսապաշտպանը փարիզյան ակումբում հանդես է գալիս 2012 թվականից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։

Անցած մրցաշրջանում Վերատին բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։