ՊՍԺ-ն հրաժարվում է ձեռք բերել Ուսման Դեմբելեին

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի տեղափոխությունը ՊՍԺ ձախողվում է, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբի ծրագրերում ներառված է եղել այն, որ 26-ամյա ֆրանսիացին ակումբ կտեղափոխվի մրցաշրջանի մեկնարկից առաջ, սակայն գործարքը չի հաջողվել ավարտին հասցնել։ Այժմ փարիզյան ակումբի ղեկավարությունը հույսը դնում է այն բանի վրա, որ Դեմբելեն թիմին կմիանա հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն բուժզննում է անցել ՊՍԺ-ում և շուտով պայմանագիր կստորագրի։

Ուսման Դեմբելեն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2017 թվականից։ Նրա գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։