Հարի Քեյնը կասկածներ ունի «Բավարիա» տեղափոխվելու հարցում

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կասկածներ ունի «Բավարիա» տեղափոխվելու հարցում բացառապես իր ընտանիքի անդամների պատճառով, հայտնում է L’Equipe-ը:

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա անգլիացու հարազատները ցանկանում են, որ հարձակվողը ստանա ավելի մեծ բոնուս, որը հավասար կլինի մեկ տարի անց, եթե Քեյնը տեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» սպասում է 30-ամյա անգլիացու պատասխանին, ով կարող է չտեղափոխվել գերմանական ակումբ։

Նախորդ մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։