Ժերեմի Դոկուն կարող է տեղափոխվել Անգլիա

«Ռենի» հարձակվող Ժերեմի Դոկուն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա բելգիացուն հավակնում է «Մանչեսթեր Սիթին», որը ֆուտբոլիստին դիտարկում է որպես Ռիադ Մահրեզի փոխարինող։

Անցած մրցաշրջանում Դոկուն անցկացրել է 35 խաղ՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։