Արսեն Զախարյանի ապագան մնում է անորոշ

«Ռեալ-Սոսյեդադի» մամուլի ծառայությունը պատասխանել է SE-ի հարցին, թե արդյոք ակումբը պայմանավորվել է «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ։

«Այս պահին մենք չենք կարող հաստատել այս տեղեկությունը», – SE-ին ասել է մամուլի խոսնակ Լուիս Արկոնդան։

Ավելի վաղ Mundo Deportivo-ն հայտնել էր, որ բասկյան ակումբը 20-ամյա կիսապաշտպանի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները և նրա տրանսֆերի համար առաջարկում է 12 մլն եվրո։

Այս մրցաշրջանում Զախարյանը ՌՊԼ-ում և Ռուսաստանի գավաթում անցկացրել է 4 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Դինամոյի» հետ հաշվարկված է մինչև հաջորդ տարվա ամառ։