Մյունխենի «Բավարիան» ևս մեկ տրանսֆերային նպատակ ունի

Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է ՊՍՎ-ի կիսապաշտպան Իբրահիմ Սանգարով, հայտնում է Foot Mercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ Սանգարեն հետաքրքրված է «Բավարիա» տեղափոխվելով, իսկ գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բարձր է գնահատում ֆուտբոլիստի որակը։

Նշվում է, որ ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍՎ-ի հետ ներառում է ֆուտբոլիստին 37 միլիոն եվրոյով գնելու տարբերակը։

25-ամյա Սանգարեն այս մրցաշրջանում երկու հանդիպում է անցկացրել ՊՍՎ-ի կազմում և դարձել մեկ գոլի հեղինակ: Նրա պայմանագիրը հոլանդական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։