«Մանչեսթեր Սիթին» 100 մլն․ եվրո է նախատեսել բրազիլացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար

«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ձեռք բերել «Վեսթ Հեմի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Պակետային, հայտնում է Foot Mercato-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ սա «Մանչեսթեր Սիթիի» երկրորդ առաջարկն է ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Առաջինը՝ 80 միլիոն եվրոյի չափով, մերժվել է «Վեսթ Հեմի» ղեկավարության կողմից։ Այժմ «Մանչեսթեր Սիթին» բրազիլացու համար առաջարկում է 100 մլն եվրո։

Նշվում է, որ «Վեսթ Հեմը» ցանկանում է ֆուտբոլիստի համար ստանալ 110 միլիոն եվրո։

25-ամյա ֆուտբոլիստը «Վեսթ Հեմ» է տեղափոխվել անցած օգոստոսին «Լիոնից» 51 միլիոն ֆունտով:

Նախորդ մրցաշրջանում բրազիլացի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։