Նեյմարի տրանսֆերի դիմաց ՊՍԺ-ին առաջարկել են 200 միլիոն եվրո

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը սաուդյան «Ալ-Հիլալի» տրանսֆերային նպատակն է, հայտնում է Relevo-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը պատրաստ է բրազիլացու տրանսֆերի համար վճարել 200 մլն եվրո։ Այս գումարը ներառում է ֆուտբոլիստի երեք տարվա աշխատավարձը։ ՊՍԺ-ն պատրաստ է Նեյմարին բաց թողնել «Ալ-Հիլալ», քանի որ չի ցանկանում ուժեղացնել մրցակիցներին Եվրոպայում։

Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին 222 միլիոն եվրոյի դիմաց։

Դրանից հետո նա անցկացրել է 173 հանդիպում՝ դառնալով 118 գոլի և 77 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզեցիների հետ հաշվարկված է մինչև 2025 թվականի հունիսը։