ՊՍԺ-ն ծրագրում է բաժանվել միանգամից հինգ ֆուտբոլիստներից

ՊՍԺ-ն ծրագրում է բաժանվել միանգամից հինգ ֆուտբոլիստներից մինչև 2023/24 մրցաշրջանի մեկնարկը, հայտնում է RMC Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ Նեյմարին, Մարկո Վերատտին, Ռենատա Սանչեսին, Ուգո Էկիտիկեին և Խուան Բերնատին հանդիպմանը հրավիրել են գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն և սպորտային տնօրեն Լուիս Կամպոսը։

Նշվում է, որ ֆուտբոլիստներին ասվել է, որ թիմը հույս չի կապում նրանց հետ, ուստի պետք է նոր ակումբներ փնտրել:

ՊՍԺ-ն օգոստոսի 12-ին սեփական հարկի տակ կխաղա «Լորյենի» հետ Լիգա 1-ի առաջին տուրի խաղում։