«Բարսելոնան» առաջնության մեկնարկից մեկ օր առաջ չի կարողացել գրանցել 23 ֆուտբոլիստներից 10-ին

«Բարսելոնան» խնդիրներ է ունեցել Իսպանիայի առաջնությունում թիմի ֆուտբոլիստներին գրանցելու հարցում, հայտնում է La portera de Nunez-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջնության մեկնարկից մեկ օր առաջ ակումբը չի գրանցել 23 ֆուտբոլիստներից 10-ին։ Ալոնսոն, Պենյան, Արաուխոն, Ռոբերտոն, Լանգլեն, Դեստը, Էզալզուլին, Ռոմեուն, Մարտինեսը և Գյունդողանը մնացել են հայտացուցակից դուրս։

Իսպանիայի առաջնությունում առաջին հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի օգոստոսի 13-ին և կհյուրընկալվի «Խետաֆեին»։