ՊՍԺ-ի հարձակվողը կարող է տեղափոխվել Անգլիա

ՊՍԺ-ի հարձակվող Ուգո Էկիտիկեն կարող է կարիերան շարունակել «Էվերտոնում», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ «Էվերթոնը» փարիզցիներին առաջարկում է 21-ամյա ֆրանսիացու համար վարձակալել՝ գնելու հնարավորությամբ։ ՊՍԺ-ն հարձակվողի համար ցանկանում է ստանալ 35 միլիոն եվրո։

Էկիտիկեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2022 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։