«Ինտերը» նոր հարձակվող է փնտրում

«Ինտերը» աշխատում է «Արսենալի» հարձակվող Ֆոլարին Բալոգունի տրանսֆերի վրա։

Ինչպես հաղորդում է Sportmediaset-ը, չնայած այն հանգամանքին, որ իտալական ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու ֆավորիտ է, ղեկավարությունը կազմել է այլընտրանքային տարբերակների ցուցակ, եթե Բալոգունը չկարողանա միանալ իտալական ակումբին։

Որպես այլընտրանք «Ինտերը» հետևում է «Ուդինեզեի» հարձակվող Բետոյի և «Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմիի հետ կապված իրավիճակին։