«Չելսին» տրանսֆերային նպատակ ունի

«Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ռոմեո Լավիան կարող է տեղափոխվել «Չելսի»:

Ինչպես հայտնում է The Athletic-ը, լոնդոնյան ակումբը 19-ամյա բելգիացու համար առաջարկել է 48 մլն ֆունտ ստեռլինգ:

Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը մտադիր է ֆուտբոլիստի համար ստանալ առնվազն 50 մլն. ֆունտ։

2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 34 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։