Եվրոպական գրանդը ցանկանում է գնել Ռանդալ Կոլո-Մուանիին

«Պարի Սեն Ժերմենը» բանակցություններ է վարում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի համար, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ գործարքը մնում է ուժի մեջ, և ֆուտբոլիստը և ակումբները հետաքրքրված են տրանսֆերով, չնայած այս շաբաթ փարիզցիների կողմից Գոնսալու Ռամուշի հետ պայմանագիր կնքելուն։

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը «Այնտրախտի» կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 80 միլիոն եվրո։