«Բավարիան» տրանսֆերային նպատակ ունի

«Բավարիան» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիզաբալագային, հաղորդում է Sport 1-ը։

Այս շաբաթ հաղորդվում էր, որ մյունխենցիների դարպասապահ Մանուել Նոյերը, ով ապաքինվում է վնասվածքից, չի կարողանա խաղադաշտ վերադառնալ մինչև 2024 թվականը։ Դեկտեմբերին 37-ամյա գերմանացին արձակուրդի ժամանակ դահուկով սահելիս սրունքի կոտրվածք էր ստացել։ Նա վիրահատվել էր։

Շվեյցարացի դարպասապահ Յան Զոմմերը, ով այս ձմռանը պայմանագիր էր ստորագրվել Նոյերին փոխարինելու համար, այս շաբաթ հեռացավ Մյունխենի «Բավարիայից»: Նա միացավ «Ինտերին» երեք տարվա պայմանագրով։

28-ամյա Կեպան «Չելսի» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը «Ատլետիկից» 80 միլիոն եվրոյի դիմաց: 2022/23 մրցաշրջանում նա անցկացրել է 39 հանդիպում և բաց թողել 45 գոլ։