Ուսման Դեմբելեն այսօր կժամանի Փարիզ

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն այսօր կժամանի Փարիզ, որպեսզի բուժզննում անցնի մինչև ՊՍԺ տեղափոխվելը, հայտնում է Mundo Deportivo-ն։ Գործարքը կավարտվի դրա ավարտից անմիջապես հետո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզյան ակումբը պատրաստ է գնել 26-ամյա ֆրանսիացու տրանսֆերը 50 միլիոն եվրոյով։

Անցած մրցաշրջանում Դեմբելեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։