«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը մտադիր է դատի տալ ակումբին

«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Բենջամին Մենդին մտադիր է դատի տալ անգլիական ակումբին, հայտնում է The Guardian-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը ֆուտբոլիստին չի վճարել 11,5 միլիոն եվրո աշխատավարձ։ Այս գումարը «Մանչեսթեր Սիթին» Մենդիին պարտք է 2021 թվականի օգոստոսից մինչև 2023 թվականի հունիսը։ Այն ժամանակ ֆուտբոլիստին կասկածում էին բռնաբարության մի քանի դրվագներում։

Հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ բռնաբարության գործով վերջին մեղադրանքը հանվել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստից։

Մենդիի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվել է այս ամառ, որից հետո նա դարձել է ազատ գործակալ։