ՊՍԺ-ն նամակ է ուղարկել Կիլիան Մբապպեին

ՊՍԺ-ն նամակ է ուղարկել հարձակվող Կիլիան Մբապպեին, որտեղ նա պատմել է ծանր տնտեսական հետևանքների մասին, եթե նա անվճար հեռանա 2024 թվականին:

Ինչպես հայտնում է L’Equipe-ը՝ ակումբը նամակում նշել է, որ եթե հաջորդ տարի Մբապպեի անվճար հեռանալը տեղի ունենա, ապա փարիզցիները ստիպված կլինեն վաճառել ֆուտբոլիստներին, վերանայել ակադեմիայի ֆուտբոլիստներին առաջին թիմ առաջ մղելու քաղաքականությունը և աշխատանքից հեռացնել բազմաթիվ աշխատակիցների:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստը որոշել է ՊՍԺ-ում մնալ մինչև 2024 թվականի ամառ և այս մասին հայտնել է ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին։

Մբապպեն ՊՍԺ-ում է 2017 թվականի օգոստոսից։ 2022/23 մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում խփել է 41 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։