Պեպ Գվարդիոլա․ «Անհնար կլինի անել այն, ինչ արեցինք նախորդ մրցաշրջանում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ իր թիմը  2023/24 մրցաշրջանում չի կարող թրեբլ նվաճել։

«Անհնար կլինի անել այն, ինչ արեցինք նախորդ մրցաշրջանում: Դա տեղի է ունենում կյանքում մեկ անգամ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթավերջին «Մանչեսթեր Սիթին» Սուպերգավաթում պարտվեց «Արսենալին»։