«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է թոփ տրանսֆեր իրականացնել

«Մանչեսթեր Սիթին» շարունակում է աշխատել «Վեսթ Հեմի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Պակետային ձեռք բերելու ուղղությամբ։

Ինչպես հայտնում է Foot Mercato-ը՝ «Մանչեսթեր Սիթին» 100 միլիոն եվրո է առաջարկել «Վեսթ Հեմի» ղեկավարությանը։ 

Աղբյուրը նշում է, որ «Վեսթ Հեմին» դժվար թե գոհացնի նման առաջարկը՝ ակումբը ցանկանում է 110 միլիոն եվրո վաստակել ֆուտբոլիստի վաճառքից։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։