Տիբո Կուրտուան անդրադարձել է իր վնասվածքին

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան անդրադարձել է իր վնասվածքին։

«Դուք երբեք նման բան չեք ակնկալում, բայց հիմա ժամանակն է ընդունել դա և անել ամեն ինչ՝ հաղթահարելու և ավելի ուժեղ վերադառնալու համար»,- գրել է Կուրտուան ​​սոցցանցի իր էջում։

Ֆուտբոլիստը հավելել է, որ երկրպագուների սերն ու աջակցությունն իրեն դրդում է որքան հնարավոր է շուտ վերադառնալ խաղադաշտ։