«Արսենալը» հրաժարվել է վաճառել թիմի հարձակվողին

«Արսենալը» հրաժարվել է հարձակվող Ֆոլարին Բալոգունին վաճառել «Մոնակոյին», հայտնում է 90min-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբը 22-ամյա ամերիկացու համար առաջարկել են 35 միլիոն եվրո, սակայն լոնդոնցիները մերժել են։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի գլխավոր հավակնորդը «Ինտերն» է։

2022/23 մրցաշրջանը հարձակվողը վարձավճարով անցկացրել է «Ռեյմսում»: Լիգա 1-ում նա անցկացրել է 37 հանդիպում և դարձել 21 գոլի հեղինակ։