Ֆրեդը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆրեդը կարող է տեղափոխվել «Ֆեներբախչե», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրքական ակումբը 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի առաջարկ է արել 15 միլիոն եվրոյով։ Այս գումարը ներառում է բոնուսային վճարումներ: «Ֆեներբախչեն» շարունակում է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» և անձամբ բրազիլացու հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Գալաթասարայը» դեռ չի պայմանավորվել «կարմիր սատանաների» հետ Ֆրեդի տրանսֆերի վերաբերյալ։

Ֆրեդը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2018 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 56 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։