Երևանի «Արարատը» նորեկ ունի

Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել 19-ամյա մալիացի ֆուտբոլիստ Մալիկ Ազիզ Բերտեի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Բերտեն ծնվել է 2004 թվականի փետրվարի 24-ին և հանդես է եկել տեղի JMG Academy-ի «Գիդարս» թիմում: Նա խաղում է ձախ պաշտպանի դիրքում։

«Արարատում» Մալիկ Ազիզ Բերտեն հանդես կգա 18-րդ խաղային համարով։