Կիլիան Մբապպեն որոշել է մնալ ՊՍԺ-ում

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ, հայտնում է Le Parisien-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը նախատեսում է փարիզյան ակումբում մնալ մինչև 2024 թվականի ամառ։ Նա իր որոշման մասին հայտնել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիին։

24-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի օգոստոսից: 2022/23 մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում խփել է 41 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։