«Ինտեր Մայամիի» առաջիկա հանդիպումը հետաձգվել է

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության «Ինտեր Մայամի» – «Շարլոտա» հանդիպումը հետաձգվել է, հայտնում է լիգայի պաշտոնական կայքը։

Հանդիպումը, որը պետք է լիներ «Ինտերի» հարձակվող Լիոնել Մեսսիի դեբյուտը ՄԼՍ-ում, անորոշ ժամանակով հետաձգվել է այն պատճառով, որ երկու թիմերն էլ դուրս են եկել լիգայի գավաթի քառորդ եզրափակիչ։

«Ինտեր Մայամին» ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղը կանցկացնի օգոստոսի 26-ին՝ «Նյու Յորք Ռեդ Բուլզի» դեմ: