Վիրջիլ վան Դեյկ․ «Գնդակի հետ մեր խաղն իսկապես տպավորիչ է, բայց առանց գնդակի այնքան էլ հիանալի չէ»

«Լիվերպուլի» պաշտպան և ավագ Վիրջիլ վան Դեյկը պատմել է, թե ինչ է մտածում մրցաշրջանի մեկնարկից առաջ թիմում տիրող իրավիճակի մասին։

«Ակումբը կորցրեց շատ ֆուտբոլիստների, անգամ ավագին և երկրորդ ավագին, մինչդեռ պայմանագիր կնքեց միայն երկու նորեկների հետ: Գնդակի հետ մեր խաղն իսկապես տպավորիչ է, բայց առանց գնդակի այնքան էլ հիանալի չէ: Ես կարող եմ հասկանալ մարդկանց, ովքեր կասկածում են թիմին»,- վան Դեյկի խոսքերն է մեջբերում This is Anfield-ը։

Վան Դեյկը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականից։ Հոլանդացին թիմի հետ նվաճել է բոլոր խոշոր ակումբային գավաթները:

2022/23 մրցաշրջանում Վան Դեյկը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։