Կլաուդիո Ռանիերին հայտարարել է, որ այլևս չի մարզելու այլ ակումբներ

«Կալյարիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հայտարարել է, որ այլևս չի մարզելու այլ ակումբներ: Իտալացի մասնագետը հոկտեմբերին կդառնա 72 տարեկան։

«Երբ ես աշխատում եմ, ես զգոն եմ: Որպես մարզիչ աշխատելն օգնում է ինձ երիտասարդ մնալ: Ես փոխվում եմ ֆուտբոլով, հարմարվում եմ, թարմանում եմ, ինձ հեռու չեմ զգում վերջին փոփխություններից։ Երևի իմ ուժը փոփոխությունն է։ Ես ինձ ժամանակակից մարզիչ եմ զգում, եվրոպացի մարզիչ, գումարած՝ ունեմ փորձ, որը շատ բան է խոսում, և դա իսկապես օգտակար է: Ինձ համար ֆուտբոլը պարզ է, դա դժվարացնում են մարզիչները:

Որոշել եմ, որ «Կալյարին» կլինի վերջին ակումբը, որը կմարզեմ։ Բացառություն կանեի միայն հավաքականում ինտրիգային աշխատանքի համար։ն։ Այո՛, ես կանգ կառնեմ «Կալյարիում», բայց չգիտեմ՝ երբ»,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։

Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանի վերջում Կլաուդիո Ռանիերին վերադարձրեց «Կալյարիին» Սերիա Ա: 71-ամյա մասնագետը գլխավորեց իտալական ակումբը անցյալ տարվա դեկտեմբերին, երբ թիմը 14-րդն էր Սերիա Բ-ում: Սարդինացիները դուրս թռան Իտալիայի բարձրագույն դիվիզիոն 2021/22 մրցաշրջանի վերջում՝ ավարտելով 18-րդ տեղը։