Քրիստոֆեր Նկունկուի վնասվածքի պատճառով «Չելսին» կանի հնարավորինս, որպեսզի գնի Դուշան Վլահովիչին

«Չելսին» կանի ամեն ինչ՝ «Յուվենտուսից» 23-ամյա սերբ հարձակվող Դուշան Վլահովիչին ձեռք բերելու համար, ESPN-ին հայտնել են աղբյուրները: Այս տարբերակը հավանական է թվում 25-ամյա հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի վնասվածքի պատճառով։ Ֆրանսիացուն այս ամառ 60 միլիոն եվրոյով (65,7 միլիոն դոլար) գնեցին «ՌԲ Լայպցիգից», սակայն վնասվածք ստացավ Չիկագոյում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ ընկերական խաղի ժամանակ: Նախնական տվյալներով՝ Նկունկուն կարող է բաց թողնել երեք ամիս։

Վլահովիչի տրանսֆերը Ռոմելու Լուկակուի՝ «Չելսիից» հեռանալու շուրջ բարդ բանակցությունների մի մասն է: Թեեւ բելգիացու նկատմամբ հետաքրքրություն կա Սաուդյան Արաբիայում, սակայն հարձակվողը ցանկանում է վերադառնալ Իտալիա։

«Յուվենտուսը» պատրաստվում է վաճառել Վլահովիչին փոխանակման գործարքով: «Չելսին» Լուկակուի համար ցանկանում է մոտ 46 միլիոն եվրո (50,6 միլիոն դոլար), մինչդեռ «Յուվենտուսը» Վլահովիչի համար պահանջում է 80 միլիոն եվրո (88 միլիոն դոլար):

2022/23 մրցաշրջանում Լուկակուն վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»։ Բոլոր մրցաշարերում անցկացրած 37 հանդիպումների հաշվին, որոնցում նա դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Վլահովիչը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 42 խաղ և կարողացել է խփել 14 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։