Սերխիո Ռամոսը նոր ակումբ է փնտրում

Մադրիդի «Ռեալի» և «Պարի Սեն Ժերմենի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը կարիերան կարող է շարունակել ՄԼՍ-ում, հայտնում է Marca-ն։

Ըստ աղբյուրի՝ Ռամոսը ՊՍԺ-ից հեռանալուց հետո կարիերան շարունակելու բազմաթիվ տարբերակներ ուներ, սակայն սպորտային առումով դրանք չեն տպավորել իսպանացի պաշտպանին։ Ֆուտբոլիստը սպասում է ՄԼՍ-ի որևէ ակումբ տեղափոխվելու հնարավորությանը։

«Սևիլիա» վերադառնալու տարբերակը Ռամոսը երբեք չի քննարկել։ Այժմ Ռամոսը շարունակում է մարզավիճակը պահպանել։ Նշվում է, որ պաշտպանն ամեն օր մարզվում է։ Անցած մրցաշրջանում Ռամոսը մասնակցել է 45 խաղի՝ դառնալով 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Իր կարիերայի ընթացքում պաշտպանը նվաճել է 29 գավաթ։