«Վեսթ Հեմը» մերժել է անգլիական գրանդի գերշահավետ առաջարկը

«Մանչեսթեր Սիթին» «Վեսթ Հեմին» ավելի քան 81 միլիոն եվրո է առաջարկել բրազիլացի 25-ամյա կիսապաշտպան Լուկաս Պակետայի համար, սակայն «մրճահարները» մերժել են։ Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթերում»։

Աղբյուրի համաձայն՝ այս գումարը դեռ չի բավականացնի՝ «Վեսթ Հեմին» համոզելու համար, որ բրազիլացուն բաց թողնի այս տրանսֆերային պատուհանում։ Միաժամանակ նշվում է, որ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան միշտ եղել է Լուկասի տաղանդի մեծ երկրպագուն, և «Մանչեսթեր Սիթին» ևս մեկ փորձ կանի ձեռք բերել 25-ամյա ֆուտբոլիստին։

Նշենք, որ Լուկաս Պակետայի տրանսֆերը ռեկորդային է «Վեսթ Հեմի» պատմության մեջ։ Լոնդոնյան ակումբը 60 մլն եվրո է վճարել բրազիլացու համար անցյալ օգոստոսին: Նախկինում Լուկասը հանդես է եկել «Լիոնում», «Միլանում» և «Ֆլամենգոյում»: