Դավիդ Դե Խեան սպորտային առումով հետաքրքիր առաջարկի է սպասում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան դեռևս չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։ հայտնում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Դե Խեան սպորտային առումով հետաքրքիր առաջարկի է սպասում։ Իսպանացի դարպասապահը կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու շահավետ տարբերակներ ունի:

Նախկինում հայտնված տեղեկությունները Մյունխենի «Բավարիայի» և ֆրանսիական ՊՍԺ-ի կողմից Դե Խեայի նկատմամբ հետաքրքրության մասին չեն համապատասխանում իրականությանը։

32-ամյա Դե Խեան այս ամառ հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»՝ ակումբում 12 տարի խաղալուց հետո: Անցած մրցաշրջանում անցկացրած 58 խաղում Դե Խեան բաց թողեց 61 գոլ և անառիկ պահեց 25 խաղում դարպասը։ Իր կարիերայի ընթացքում դարպասապահը նվաճել է 13 տարբեր գավաթներ։