«Ռեյմսի» կիսապաշտպան Յենս Կայստեն շուտով կմիանա իտալական գրանդին

«Ռեյմսի» կիսապաշտպան Յենս Կայստեն շուտով կմիանա «Նապոլիին»: Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։

Ըստ աղբյուրի՝ կողմերը լիովին համաձայնեցրել են տրանսֆերի բոլոր պայմանները։ «Նապոլին» շվեդ կիսապաշտպանի համար կվճարի մոտ 12 միլիոն եվրո, իսկ օրերս 23-ամյա կիսապաշտպանը բուժզննում կանցնի։

Կայստեն «Ռեյմս» է տեղափոխվել «Միդտյուլանդից» անցած ամառ: 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 6 միլիոն եվրո: