Յոակիմ Մելեն շուտով կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

«Ատալանտայի» և Դանիայի հավաքականի պաշտպան Յոակիմ Մելեն շուտով կարող է տեղափոխվել «Վոլֆսբուրգ»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթերում»։

Աղբյուրի համաձայն՝ եզրային պաշտպանի համար գերմանական ակումբը կվճարի մոտ 12 միլիոն եվրո։

2022/23 մրցաշրջանում Մեհլեն «Ատալանտայի» կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «բերգամասկների» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 14 միլիոն եվրո: