Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը պայմանագիր է կնքել «Ալմերիայի» հետ

«Ալմերիան» հայտարարել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սերխիո Արիբասի հետ պայմանագիր կնքելու մասին։

21-ամյա իսպանացին 6 տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։ Transfermarkt-ի տեղեկություններով՝ տրանսֆերը «Ալմերիայի» վրա արժեցել է 8 միլիոն եվրո:

Արիբասը «Ռեալի» սան է։ Մադրիդի հիմնական թիմի կազմում նա անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։