Կիլիան Մբապպեն չի մասնակցի Լիգա 1-ի 1-ին տուրին

Կիլիան Մբապպեն չի մասնակցի Լիգա 1-ի 1-ին տուրին։

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, ՊՍԺ-ի հարձակվողը չի մասնակցի Լիգա 1-ի առաջին տուրի «Լորյանի» դեմ շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը:

Մբապպեն դեռ չի մարզվել թիմի հետ նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի գլխավորությամբ՝ ակումբի հետ պայմանագրային վեճերի պատճառով:

Նշվում է, որ Մբապպեն որպես պատիժ կարող է բաց թողնել ՊՍԺ-ի օգոստոսյան բոլոր հանդիպումները՝ «Լորիանի», «Թուլուզի» և «Լանսի» դեմ։